Հիշարժան տարեթվեր
Մայիսի 15-ը` Կլիմայի միջազգային օր
Ժամանակակից աշխարհում կլիմայի պահպանումը կարևորագույն հիմնախնդիրներից է: Մայիսի 15-ը նշվում է որպես կլիմայի պահպանման միջազգային օր: Այս տոնը հաստատվեց ի պատասխան օդերևութաբանների` կիմայի, որպես հետագա սերունդների բարեկեցության վրա ազդող կարևոր գործոնի, պաշտպանության կոչին:
Գլոբալ տաքացումը, մթնոլորտում օզոնի քանակի ավելացումը, բնական աղետները, Երկիր մոլորակում եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկրի կլիմայի փոփոխմանը: Կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց ունեցվածքի և պարենամթերային անվտանգության վրա: Այն բացասական ազդեցություն է ունենում բնական ռեսուրսների և պետությունների հավասարակշռված զարգացման վրա:
Երկրի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով տեղի են ունենում կլիմայի աղետային փոփոխություններ: Սակայն ժամանակակից գիտությունը չի կարող հստակ պատասխանել, թե ինչ արագությամբ տեղի կունենան այդ փոփոխությունները: Օդերևութաբանները և բնապահպանները պնդում են, որ մարդկությունն ի վիճակի է այդ փոփոխությունները հետաձգել:
Մթնոլորտում ջերմոցային գազերի կենտրոնացումը կլիմայական փոփոխություններ առաջացնող հիմնական պատճառներից է: Առաջին անգամ այս խնդիրը միջազգային մակարդակով քննարկվել է 1992 թ. Ռիո դե Ժաներոյում տեղի ունեցած Երկրի Գագաթնաժողովում: Ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ ստորագրում են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան: Այս համաձայնագիրը որոշում է մթնոլորտում ջերմոցային գազերի քանակի Երկրի վրա ծագումնաբանական ազդեցություններ չառաջացնող մակարդակի կայունացման ուղղությամբ պետությունների գործունեության հիմնական քայլերը:
1997 թ. վերջում Կիոտոյում տեղի է ունենում կիմայի փոփոխությանը նվիրված երրորդ գիտաժողովը: Գիտաժողովում ստորագրվում է Կիոտոյի հայտնի արձանագրությունը: Կիոտոյի արձանագրությունը միջազգային պայմանագիր է, որը պարտավորեցնում է զարգացած և անցումային տնտեսությամբ երկրներին 2008–2012թթ. ընթացքում կրճատել կամ հավասարակշռել ջերմոցային գազերի արտանետումները:
10 տարի անց` 2007թ. Դեկտեմբերին, Բալիում տեղի ունեցավ կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի նոր գիտաժողովը: Գիտաժոովին մասնակցում էին ավելի քան 190 երկրների ներկայացուցիչներ: Բալիում գիտաժողովի արդյունքում ստորագրվում է համաձայնագիր, որը կոչ է անում երկրների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել առևտրաարդյունաբերական սեկտորի կողմից ածխաթթու գազի արտանետումների կրճատման համար:
Երկրի կլիմայի պահպանումը կախված է մեր մոլորակի յուրաքանչյուր բնակչից: Նման կարևոր գործում մեզնից յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ: Այս առումով կարելի է կրճատել ավտոմեքենաների օգտագործումը, բնակարաններում օգտագործել էներգիա խնայող լույսի աղբյուրներ, մասնակցել ծառատունկերին, պահպանել կանաչ տարածքները: Թվում է, թե այս ամենը ընդամենը մանրուքներ են, իրականում հսկայական նշանակություն կունենան, եթե կիրառվեն Երկիր մոլորակի ամբողջ բնակչության կողմից:
15.05.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ